Ազատվեք եղունգների սնկից
Եղունգների շերտատում, ճաքեր և մատների արանքում քոր… այս ամենը նշան է, որ եղունգների սնկային ինֆեկցիա ունեք: Վիճակագրությունը ցույց է տվել, որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է այս խնդրից:
Իմունիտետի թուլացում, նեղ կոշիկներ, չափից շատ քրտնարտադրություն, ավելորդ քաշ. Այս ամենը նպաստում է ինֆեկցիայի առաջացմանը:
Եղունգների սնկային ինֆեկցիայի դեմ արդյունավետ միջոց
Սովորաբար սոդան և խնձորի քացախը մեր օրերում կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը: Հենց այս երկու բաղադրիչների միջոցով էլ հնարավոր է դառնում վերացնել սնկային ինֆեկցիաները:
Խնձորի քացախը խառնեք տաք ջրի հետ՝ 1:3 հարաբերությամբ, խառնուրդը լցրեք տարայի մեջ, ոտքերն իջեցրեք խառնուրդի մեջ: Պահեք 20 րոպե, ապա չորացրեք: Տարայի մեջ կրկին 2լ ջուր լցրեք և այս ջրի մեջ 2ճ/գ սոդա խառնեք: Ոտքերն իջեցրեք այս ջրի մեջ, թողեք մնա 15 րոպե, ապա լավ չորացրեք և կտրեք եղունգները:
Սնկային ինֆեկցիաներին հաղթելու համար անհրաժեշտ է այս պրոցեդուրան կրկնել ամեն երեկո, այնքան ժամանակ, մինչև ինֆեկցիան ամբողջովին մաքրվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը