Չի կարելի թույլ տալ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ

Չի կարելի թույլ տալ Լեռնային Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում հարկավոր է ցուցաբերել զսպվածություն, առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի հերթական բռնկումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր դրույթի հաստատումն է, որը բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ժամանակ՝ այժմ, ինչպես երբևէ, անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել և գործը տանել դեպի կայունության վերականգնում»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում «խորապես համոզված են, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը», որը կուղղվի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը»։

«Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքը՝ նվազեցնելու ռազմական ռիսկերը գոյություն ունեցող պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է նա:

«Ներկայում առաջնային խնդիրը, անկասկած, իրավիճակը հանդարտեցնելն է, նոր ագրեսիա, նոր արնահեղություն թույլ չտալը և անկասկած, մթնոլորտի վերականգնումը, որը թույլ կտար հանդարտեցնել իրավիճակը, սկսել բանակցային գործընթաց: Դրանք սկզբունքորեն կարևոր հարցեր են»,- ընդգծել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս