Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության պետի խոսքով՝ ավտոբուսի պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ

Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։

«Պայթյունը բեկարոյին չի եղել, այլ ալիքաձև»,-­ ասաց Ոստիկանության պետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։

«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,­- հավելել է ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրել է, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս