Մոգերինիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մոգերինիի այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ:
Քննարկվելու են բանկային ոլորտում համագործակցության, ներդրումային ու առևտրային հարցեր, որոնք նպատակ ունեն ամրապնդել Իրանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունները:
Մոգերինիի հետ Իրանի մայրաքաղաք են ժամանել նաև ԵՄ էներգետիկայի, գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի, կրթության հարցերով բարձրաստիճան հանձնակատարները: