«Ռուսները համաձայնել են, որ Ռոգոզինի հայտարարությունը տեղին ու ժամանակին չէր, և իրենք համամիտ չեն նրա հետ»

«Ես կարծում եմ` իրենք դեռ չեն պատկերացնում, թե ինչ մեծ վնաս կարող է հասցվել հայ-ռուսական հարաբերություններին, այսինքն` այդ գիտակցումը չկա: Իրենք ավելի շատ վիրավորված են ինֆորմացիոն պատերազմից, որ մեր մամուլը լուսաբանում է կամ մեր սոցիալական ցանցերում քննարկվում է, քան` իրականում տեղի ունեցածից»,- այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության ոլորտի խորհրդարանականների նիստի շրջանակներում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ մտահոգիչ խնդիր կա ռուսների վարքում:

Նա նշեց, որ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարության մասին նույնպես խոսվել է և ռուսները համաձանել են, թե նա հայտարարությունը տեղին ու ժամանակին չէր և իրենք համամիտ չեն նրա հետ:

Տեսանյութեր

Լրահոս