Ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից, ցույցեր անել, մեղադրել, նվնվալ, վկայակոչել «դարավոր բարեկամությունը»՝ ստորացուցիչ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջին իրադարձությունները դրդում են մեզ վերանայել որոշ թեմաների մասին քննարկման շեշտադրումները: Համենայնդեպս, որոշակի կտրվածքով այդ թեմաներին անդրադառնալն ինձ անիմաստ է թվում:

1/ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց սա է անում, նա է անում»: Դա այլեւս անիմաստ հարցադրում է` Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ` ճիշտ այնպես, ինչպես դաշնակից չեն աշխարհի բոլոր մնացած երկրները: Ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից, դժգոհել նրա վարքից, ցույցեր անել, մեղադրել, նվնվալ, վկայակոչել «դարավոր բարեկամությունը»՝ անիմաստ է, ստորացուցիչ է, ուղղակիորեն հարվածում է մեր ազգային արժանապատվությանը: Չեմ ասում, որ որեւէ երկրի հետ պետք է հարաբերություններ փչացնել, բայց սպասելիքներ ունենալ եւ հետո դժգոհել, թե ինչու մեր սպասելիքները չիրականացան` վերջ, արդեն ամոթ է 3 տարեկան երեխայի վարք դրսեւորել: Իսրայելից, օրինակ, սպասելիքներ չունենք, չէ՞:

2/ «Ղարաբաղի հարցը կկարգավորվի այսպես կամ այնպես»: Այդ հարցը տեսանելի պատմական ապագայում ոչ մի կերպ չի կարգավորվի: Որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելն է» (դա «ծխածածկույթ» է), Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է, որ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի: Հետեւաբար, դա, ըստ էության, Ղարաբաղի հարց չէ, դա Հայաստանի եւ հայերի հարց է: Հակառակորդին հնարավոր է ժամանակավորապես «լռեցնել»՝ նրան հասցնելով հուժկու հարված ներկայիս ԼՂՀ-ի տարածքից դուրս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս