Բաժիններ՝

Ստամբուլում Դավութօղլուն և Ալիևը քննարկել են ԼՂ հարցը

Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ Ալիևը հանդիպմանն ասել է, թե գագաթաժողովի մասնակիցները խոսում են այն մասին, թե Թուրքիան աշխարհում ինչ բարձր դիրք է զբաղեցնում:
Դավութօղլուն իր աջակցությունն է հայտնել Ալիևին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների կապակցությամբ և ասել, թե «բոլոր դեպքերում Թուրքիան Ադրբեջանի կողքին է»:

Ալիևն իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիային աջակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս