Զինվորները ԼՂՀ վարչապետին են պատմում թշնամու գրոհի մասին. ԱրցախTV
Առաջնագծում կանգնած զինծառայողների ու կամավորների տրամադրություններին է ծանոթացել վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կամավորականները վստահեցրել են, որ դիրքերում կմնան այնքան, որքան կթելադրի իրավիճակը: ՊԲ-ի զինծառայողներն էլ, կառավարության ղեկավարին փոխանցել են հայրենիքի սահմանին վստահ կանգնելու ու ցանկացած մարտական առաջադրանք կատարելու պատրաստակամությունը: Գործադիրի ղեկավարն անցել է դիրքից դիրք, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, հետաքրքրվել թիկունքային ապահովությամ: