Ալիևը և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը
                                    Երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ են զարգանում: Վերջիններս վստահություն են հայտնել, որ բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցությունն ընդլայնվելու է:

Կարևորվել է Իսլամական համագործակցության կազմակերպության նշանակությունը Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների խորացման հարցում:

Հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    