Բաժիններ՝

Զինյալները քիմիական զենք են կիրառել Հալեպում

Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել է քիմիական զենք, հաղորդում է Aryen Haber-ին: Դրա հետեւանքով չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վկայում են, որ կիրառվել է քլոր:

Հալեպում քրդական աշխարհազորի հետ ընդհարումների ժամանակ արգելված զենքի կիրառման պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: Համապատասխան հրամանը, ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տվել է բրիգադային պարագլուխներից մեկը:

Ապրիլի 6-ին հաղորդվել էր, որ Շեյխ Մակսուդ թաղամասում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության քրդական ջոկատներին: Գնդակոծումների հետեւանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ երեխաներ, ինչպես նաեւ ինքնապաշտպանության քրդական ջոկատների 11 մարտիկներ:

Օդային հետախուզումից եւ թիրախների ստույգ կոորդինատների որոշումից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս