Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել և ամբողջովին ջախջախվել՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ
«Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:



