Արցախում վիրավորվածներից երկուսը տեղափոխվել են բաժանմունք. Մատաղիսի գյուղապետը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/LXH1.jpg)
Արցախում երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանցից Զավեն Անդրեասյանը, ով Մատաղիսի գյուղապետն է, ինչպես նաև մեկ այլ վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդներ տեղափոխվել են բաժանմունք. նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Հիվանդները գտնվում են ԼՂՀ հանրապետական բժշկական կենտրոնում: