 
                        Փարիզում պայթյուն է որոտացել
 
                                    Փարիզի վեցերորդ օկրուգում պայթյուն է որոտացել, գրում է Nouvelobs պարբերականը:
Ինչպես նշվում է, պայթյունը կարող էր տեղի ունենալ բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները: Դեպի շքամուտք տանող ճանապարհահատվածը շրջափակված է:
Դեպքի վայրից ծուխ է բարձրանում: Կատարվում է բնակիչների տարհանում: Ներկայում պարզվում է պայթյունի պատճառները:
Նախնական տեղեկություններով՝ բնակարաններից մեկում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ ահաբեկիչներն առնչություն չունեն պայթյունին:



 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        