Բաժիններ՝

«Ինձ դուր են գալիս Անգլիայի և Իտալիայի առաջնությունները, բայց մտադիր եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր ապագայի պլանների մասին:

«Ինձ դուր են գալիս անգլիական և իտալական առաջնությունները, ես հետևում եմ թոփ խաղերին, բայց ինչպես արդեն ասել եմ, ես մտադիր եմ դեռ երկար հանդես գալ «Բարսելոնայում» և այստեղ ավարտել կարիերաս:

Ես ստիպված չեմ լինի միտքս փոխել, սակայն ֆուտբոլում ոչինչ չես կարող կանխագուշակել. ամեն ինչ փոխվում է ամեն օր:

Ո՞ր մարզիչն է ամենամեծ դերը խաղացել իմ կյանքում: Շատ մարզիչներ ինձ ինչ-որ բան սովորեցրել են, բայց, հավանաբար, ամենակարևորն ինձ համար եղել է Ֆրանկ Ռայկարդը:

Եթե նա ինձ չվստահեր և չհրավիրեր առաջին թիմ, հնարավոր է, որ ես այդպես էլ այնտեղ չհայտնվեի:

Ես միշտ ասել եմ, որ նա ինձ համար ամենակարևոր մարդն է եղել. նա հավատաց ինձ և թիմ հրավիրեց ճիշտ պահին»,- նշել է Մեսսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031