Հայտնի գիտնական Հրիստո Մերմերսկիի՝ քաղցկեղի կանխարգելման բաղադրատոմսը
Ռուս գիտնական Հրիստո Մերմերսկին ամբողջ աշխարհում հայտնի է դարձել բնական բաղադրության շնորհիվ, որը կանխարգելում է մի շարք հիվանդություններ, ներառյալ՝ քաղցկեղը: Պրոֆեսոր Մերմերսկիի խոսքով, ամբողջ օրգանիզմը շահում է այս բնական բաղադրությունից և այն կանոնավոր օգտագործելու դեպքում հնարավոր կլինի կանխարգելել նաև քաղցկեղը:
Այս հզոր բաղադրությունը լավացնում է առողջությունը, մաքրում է արյան անոթները, կանխարգելում է սրտի հիվանդությունները, խթանում է իմունային համակարգը, մաքրում է լյարդն ու երիկամները, լավացնում է հիշողությունն ու ուղեղի աշխատանքը: Ի հավելումն՝ այն արդյունավետ կերպով պայքարում է քաղցկեղի դեմ:
Բաղադրություն
- 12 պճեղ թարմ սխտոր
- 15 թարմ կիտրոն
- 400 գ ընկույզ
- 400 գ ծլած ցորեն
- 1 կգ բնական մեղր
Նախ ծլած ցորենը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք մի փոքր ջուր, այնքան, մինչև ծածկվի ցորենը: Թողեք մնա ամբողջ գիշեր, մոտավորապես 12 ժամ: Հաջորդ առավոտ քամեք, լվացեք ցորենը ջրով: Թանզիֆի միջոցով քամեք: Այնուհետև լցրեք ցորենը տարայի մեջ և թողեք մնա 24 ժամ:
Աղացեք ընկույզը, սխտորի պճեղներն ու ծլած ցորենը: Ապա աղացեք նաև 5 չկեղևազատած կիտրոնը, որը պետք է ավելացնել խառնուրդին: Մյուս 10 կիտրոնները քամեք և հյութն ավելացրեք խառնուրդին: Ամբողջը լավ խառնեք: Վերջում ավելացրեք մեղրը և խառնեք փայտե գդալով: Խառնուրդը պահեք կափարիչով ծածկված տարայի մեջ: Սկսեք դեղամիջոցը խմել պատրաստումից 3 օր անց:
Պրոֆեսոր Մերմերսկին խորհուրդ է տալիս ընդունել դեղամիջոցը ամեն ուտելուց կես ժամ առաջ: Կատարյալ չափաքանակն է՝ 1-2ճ/գ: Չմոռանաք 1-2 ճ/գ էլ քնելուց առաջ ուտել: Եթե պայքարում եք քաղցկեղի դեմ, 2 ժամը մեկ ընդունեք 1-2 ճ/գ չափով:
Այս բաղադրատոմսը կօգնի ձեր առողջությանը:
Նաև նշվում է, որ այս խառնուրդը կարգավորում է նյութափոխանակությունն ու ամբողջ օրվա համար էներգիա է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը