Դավիթ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Լայն կոնսենսուսի անվան տակ դուք իրականում ուզուրպացնում եք քաղհասարակության և մյուս ուժերի կարծիքը»

Այսօր հրապարակվել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ միասնական պլատֆորմի առաջարկները: Այս մասին ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Լայն կոնսենսուսն արդեն կառուցվում է և լուրջ հաջողությոնների է հասել, մնում է դուք ընդունեք այդ կոնսեսուսը»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ նշելով, որ հետևողական են լինելու հասարակական լայն կոնսենսուսի հարցում և 4+4+4 ձևաչափով քննարկումների կազմակերպման հարցում:

Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ուր է հասել այդ քննարկումների կազմակերպումը, քանի որ գնդակն իշխանության դաշտում է:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, թե իրեն հայտնի չէ, թե որ կազմակերպություններն են միացել այդ լայն կոնսենսուսի պլատֆորմին, հետաքրքրվեց. «Ովքե՞ր են ծանոթ և մասնակացել պլատֆորմի ձևավորմանը, խնդրում եմ, ձեռք բարձրացնել»: Պատասխան չստանալով՝ Դ.Հարությունյանը կրկնեց հարցը, ինչը հարուցեց Լ.Զուրաբյանը վրդովմունքը:
Դ.Հարությունյանը հայտարարեց, որ իր մտավախությունը միշտ այն է եղել, որ «լայն կոնսենսուս» անվան տակ Զուրաբյանն իրականում ուզուրպացնում է քաղհասարակության և մյուս ուժերի կարծիքը, ու արտահայտում է միայն իր կարծիքը:

Կարդացեք նաև

Ըստ Դ.Հարությունյանի՝ 4+4+4-ի ցանկը դեռևս չի ներկայացվել, առաջարկությունը բաց է և բոլորի հետ իրենք պատրաստ են աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս