Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննված 33 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 36 անձի
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Քրեական գործերը՝ 36 մեղադրյալի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։
Նշված քրեական գործերից 30-ը՝ 33 մեղադրյալի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված քրեական գործերով տարբեր ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք առաջադրված 36 անձանցից 15-ը քաղաքացիներ են, 21-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որոնցից 5-ը՝ ՏԸՀ նախագահ։