Չոր հազը բուժող բնական բաղադրատոմս
Շատերի համար չոր հազը սովորական երևույթ է: Սակայն դրա սխալ բուժումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Չոր հազը նյարդայնացնող է, քանի որ այն հյուծում է ամբողջ մարմինը, շեղում է ուշադրությունը, ազդում է ոչ միայն՝ ձեր, այլև՝ շրջապատող մարդկանց վրա:
Եթե հազն ավելի ու ավելի է սաստկանում ժամանակի ընթացքում, ապա ժամանակն է բնական միջոցներով բուժել այն:
Շատերը, նախևառաջ, դիմում են դեղամիջոցների, որոնք հաճախ ցանկալի արդյունք չեն տալիս:
Finelivingadvice կայքը ներկայացնում է բնական բաղադրիչներից կազմված բաղադրատոմս, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հազի դեմ առկա օշարակները: Բնական դեղամիջոցի մեջ մտնող բաղադրիչները ճնշում են հազի ազդակները, որոնք հասնում են ուղեղին:
Մեղրը, ինչպես բազմիցս նշել ենք, ամենաառողջարար մթերքն է ամբողջ աշխարհում: Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ և օգնում է հազի ու մրսածության դեպքում:
Մեղրով կոմպրեսները հանգստացնում են հազն ու թոքերից դուրս են բերում խորխը:
Բաղադրություն
- Մեղր
- Ձիթապտղի յուղ
- Թանզիֆ (марля)
- Ալյուր
- Կպչուն ժապավեն
Պրոցեդուրան շատ պարզ է և հեշտ: Նախ՝ խառնեք ալյուրը մի փոքր մեղրով, որպեսզի խմորանման զանգված ստանաք: Ապա ավելացրեք մի փոքր ձիթապտղի յուղ, և ստացված խառնուրդը քսեք թանզիֆի վրա: Թանզիֆը տեղադրեք կրծքավանդակին կամ մեջքին, և ամրացրեք կպչուն ժապավենով: Թողեք մնա ամբողջ գիշեր:
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով, մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը