Բաժիններ՝

Որն է օծանելիքի, պարֆյումի, օդեկոլոնի և պարֆյումային ջրի տարբերությունը

Vicer.ru կայքը գրում է, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս 4-ի մեջ որևէ տարբերություն չկա: Թեև դրանց բույրը կարող է նույնը թվալ, և կարող եք կարծել, թե միակ տարբերությունը գինն է, սակայն դա այնպես չէ:

Պարֆյումային յուղ (պարֆյում): Ամենաթանկն է բույրերից: Պարունակում է 20-30 տոկոս մաքուր պարֆյումային յուղ, որն ավելացվում է սպիրտային հիմքին: Բույրը պահպանվում է 6 և ավելի ժամ:

Օծանելիք (պարֆյումային ջուր): Տերմինն օգտագործվում է և՛ կանացի, և՛ տղամարդու համար նախատեսված բույրերը կոչելու համար: Պարունակում է 15-20 տոկոս մաքուր պարֆյումային յուղ: Բույրը պահպանվում է 5-8 ժամ: Գինը կախված է ապրանքանիշից, ինչպես նաև՝ բույրից:

Պարֆյումային ջուր: Սա սովորաբար 5-15 տոկոս յուղի պարունակությամբ սփրեյ է, որը լուծված է սպրիտի մեջ: Բույրը սովորաբար պահպանվում է մինչև 3 ժամ:

Կարդացեք նաև

Օդեկոլոն: Տերմինը հիմնականում օգտագործվում է տղամարդկանց համար նախատեսված բույրերն անվանելու համար: Սովորաբար պարունակում է թարմ և մրգային երանգներ: Որպես կանոն՝ այն կազմված է 2-4 տոկոս յուղից, մնացածը ջուր է: Բույրը սովորաբար պահպանվում է մինչև 2 ժամ:

Eau Fraiche: Սա ամենաթույլ տարբերակն է: Որպես կանոն՝ պարունակում է 1-3 տոկոս յուղ՝ լուծված սպիրտում: Մնացածը ջուր է: Բույրը մեկ ժամից պակաս է պահպանվում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս