Առաջին դռնապան ռոբոտը՝ Hilton-ում
Hilton Worldwide ընկերությունը IBM-ի հետ համագործակցությամբ ստեղծել է առաջին դռնապան ռոբոտը: TravelPulse-ին փոխանցմամբ՝ նա աշխատում է Վիրջինիայի նահանգի (ԱՄՆ) հյուրանոցում: Ռոբոտը, որն այժմ գործում է թեստային ռեժիմով, պատրաստվել է IBM Watson գերհամակարգչի հիմքի վրա:
Նա Քոնի անունն է ստացել ի պատիվ հյուրանոցային ցանցի հիմնադիր Քոնրադ Հիլթոնի: Նշվում է, որ ռոբոտը կկարողանա կենվորներին պատմել այն հյուրանոցի մասին, որտեղ նրանք իջեւանել են, հայտնել տեղի տեսարժան վայրերի եւ այն վայրերի մասին, ուր կարելի է այցելել:
«Watson ներսարված համակարգչի օգնությամբ Քոնին հասկանում եւ պատասխանում է այցելուներին: Դրա հետ մեկտեղ, Քոնին որքան հաճախ շփվի հյուրերի հետ, այնքան ավելի արագ կհասկանա, թե ինչ հարցեր են ամենից հաճախ հուզում կենվորներին, եւ նրա խորհուրդները ժամանակի հետ կբարելավվեն»,- նշում են արտադրողները: