Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը դարձել է Chanel-ի դեսպանը
Chanel նորաձեւության տան նոր դեսպան է դարձել ամերիկացի դերասան Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը՝ Ուիլոուն: Բրենդը ներկայացնելու առաջարկը նրան արել է մոդելագործ Կառլ Լագերֆելդը:
Պարտավորագրի համաձայն՝ այն միջոցառումներում, որտեղ ներկայացվելու է Chanel-ը, աղջիկը պետք է հայտնվի բացառապես ֆիրմային հագուստներով: Կմասնակցի նա արդյոք գովազդային արշավների, առայժմ չի հաղորդվում:
«Շնորհակալություն Կառլ Լագերֆելդին եւ Chanel-ի ամբողջ թիմին այն բանի համար, որ ընդլայնում եք գեղեցկության այսպես կոչված ստանդարտները՝ ինձ դարձնելով բրենդի դեսպան: Դա պատիվ Է ինձ համար»,- Instagram-ի իր էջում գրել է Սմիթը:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Ընկերությունը կանանց նորաձեւություն ներմուծեց իրանը գրկող ժակետը եւ փոքրիկ սեւ շրջազգեստը: Առաջին խանութը նա 1910 թվականին բացել է Փարիզում: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ կարգավորվել է նաեւ պարֆյումերիայի, զարդերի եւ ժամացույցների թողարկումը:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Անցյալ տարի Ուիլոու Սմիթը պարտավորագիր է ստորագրել The Society Management մոդելային գործակալության հետ եւ նկարահանվել է Marc Jacobs-ի գովազդային արշավում: