Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Լա Լիգայի պատմության երկրորդ ռմբարկուն

Պորտուգալացին խփած գնդակների թիվը հասցրեց 252-ի:

Շաբաթ Ռոնալդուն «Սելտայի» դարպասին պոկեր ձևակերպեց (7:1): Երրորդ գոլը թույլ տվեց նրան հավասարվել Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդ Տելմո Սարրային (251), իսկ 4-րդ գնդակը դուրս բերեց նրան մաքուր երկրորդ հորիզոնական:

Հիմա Ռոնալդուն հետ է մնում միայն Լիոնել Մեսսիից (305), բայց պահպանում է բացարձակ առաջատարությունը լավագույն ռմբարկուների մեջ` միջին արդյունավետությամբ:

252 գոլ խփելու համար Ռոնալդուին անհրաժեշտ եղավ անցկացնել 228 խաղ և նրա արդյունավետությունը կազմում է 1.1 գնդակ 1 խաղում: Սարրայի և Մեսսիի արդյունավետությունն է 0.9 գնդակ մեկ խաղում:

Հաջորդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Լաս-Պալմասին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս