Բաժիններ՝

Իրաքում զինյալները փոփ երաժշտություն լսելու համար կտրել են դեռահասի գլուխը

Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալները կտրել են 15-ամյա դեռահասի գլուխն այն բանի պատճառով, որ վերջինս լսել է արևմտյան փոփ երաժշտություն, հայտնում է Lenta.ru-ն:

Ծայրահեղականները տղային բռնեցրել էին ԴԱԻՇ-ի հենակետը համարվող Մոսուլում CD-փլեյերով երաժշտություն լսելիս:

Շարիաթի դատարանը նրան դատապարտել է հրապարակային կախաղանի: Այն բանից հետո, երբ տեղացիների աչքի առաջ տղային սպանել են, մարմինը վերադարձրել են ընտանիքին:

ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում երաժշտական գործիքներ նվագելն ու երաժշտության ներքո երգելն արգելված է: Միևնույն ժամանակ, ջիհադիստները հավանություն են տալիս նաշիդների կատարմանը՝ մուսուլմանական երգեցողությանը, որն ավանդաբար կատարվում է տղամարդու կողմից՝ նվագախմբում կամ առանց երաժշտական գործիքների ուղեկցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս