Facebook-ը ցանկանում է սովորել կարդալ օգտատերերի մտքերը
Facebook սոցիալական կայքը երկրպագուների շրջանում հարցում անցկացնելով՝ փոփոխել է ֆեյսբուքյան պատին նորությունների հայտնվելու կարգը: Նորությունների պատին այժմ ամենաշատ հավանումների արժանացած, ամենաշատը քննարկված կամ կիսած նյութերի փոխարեն՝ կհայտնվեն այն նյութերը, որոնք, ըստ կայքի խմբագիրների՝ ցանկանում է տեսել օգտատերը:
Մինչ այդ նորությունները հայտնվում էին՝ ըստ կարևորության, իսկ այդ կարևորությունը որոշում էին հավանումները (like-երը): Նախկինում նորությունների հերթականությունը որոշում էին կայքի խմբագիրները: Սկզբունքը մեկն էր՝ եթե օգտատերը շատ է հավանում նման հրապարակումները, ապա դրանք ավելի հաճախ կհայտնվեն նրա նորությունների պատին:
Նոր մեթոդը միտված է Facebook-ն օգտատերերի համար ավելի հարմար և հաճելի դարձնելուն: Ըստ կայքի խմբագիրների՝ այս քայլը կօգնի նաև մաքրել նորությունների պատից վիրուսակիր հրապարակումները, խոչընդոտել ապատեղեկատվություն տարածող էջերի գոյությունը: Նման նորությունները սովորաբար շատ են քննարկվում, և հին մեթոդի համաձայն՝ ավելի ու ավելի են տարածվում սոցիալական կայքում:
Սիրարփի Աղաբաբյան