Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին
Ռուսական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ավելի վաղ РБК-ին այդ մասին հայտնել էին ռուս խորհրդարանականները Պետդումայում ու Դաշնային խորհրդում՝ դա բացատրելով ռուսական պատվիրակության լիազորությունները վերադարձնելու երաշխիքների բացակայությամբ:
Ինչպես գործակալությանը հայտնել էր աղբյուրը, որը մոտ էր կանգնած ՌԴ Դաշնային խորհրդին, ԵԽԽՎ-ին չմասնակցելու որոշումը կայացվել է խորհրդարանի երկու պալատներում՝ բոլոր խմբակցությունների աջակցությամբ:
Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի Ստրասբուրգում հունվարի 25-ին բացվող նստաշրջանին: «Հունվարյան նստաշրջանը մենք բաց կթողնենք»,- ասել է Սլուցկին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Ստրասբուրգ կվերադառնա միայն «հավասար պայմանների դեպքում», եթե երաշխիք ստացվի ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունների վերադարձի վերաբերյալ, որոնցից ռուսական պատվիրակությունը զրկվել էր 2014-ի գարնանը՝ Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից հետո:
Ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում իրավունք ունի մասնակցել նիստերին ու աշխատել կոմիտեներում: