Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվել է անօդաչու թռչող սարքերով
Ռուսական արտադրության ժամանակակից անօդաչու թռչող սարքերով՝ «Տախիոններով» է համալրվել Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազան, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով օկրուգի մամլո ծառայությանը:
Ժամանակակից «Տախիոն» անօդաչու թռչող սարքերը կիրառվում են հետախուզության ժամանակ՝ թե´ ցերեկային, թե´ գիշերային ժամերին մինչև 40 կմ տարածության վրա: Սարքերը գործում են նաև եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ:
Մամլո ծառայության հաղորդագրության համաձան՝ «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում տեղի կունենան անօդաչու թռչող սարքերի նոր համալիրների փորձարկման աշխատանքներ: