6 միջոց` կեղծ օծանելիքն օրգինալից տարբերելու համար
Որքան հաճախ ենք մենք տեսնում օծանելիք, որը չի տարբերվում օրգինալից ոչնչով: Այս ամենի հետ մեկտեղ, դրանք մի քանի անգամ ավելի մատչելի են: Բայց, չնայած այն հանգամանքին, որ օծանելիքի վրա գրված է՝ made in France, հոտը, կարծես թե, լավն է, դրանք լինում են երբեմն անգամ մի քանի անգամ կեղծված:
Luckywomen.club-ն առաջարկում է օրիգինալ օծանելիքը կեղծից տարբերելու 6 միջոց:
1. Փաթեթավորումը
Քանի որ օրգինալ լինելը միանգամից, առանց բացելու չենք կարող հասկանալ, կարող ենք փորձել կռահել օծանելիքի որակը փաթեթավորումից.
1. Օրգինալ օծանելիքի դեպքում թափանցիկ տոպրակը ճիշտ տուփի չափի է: Տոպրակը չպետք է նեղ կամ լայն լինի:
2. Տոպրակե փաթեթավորումը չպետք է փակցված լինի դարսերով կամ ծալված: Այն փակցնում են թերմո եղանակով:
3. Օրգինալ օծանելիքի տուփը երբեք շատ բարակ տոպրակով չի փաթեթավորվում: Տոպրակը պետք է լինի սիլիկոնի նման:
2. Տուփը
Շատ ուշադիր պետք է դիտել օծանելիքի տուփը: Ամենափոքր բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, օծանելիքի անվանումն է: Կեղծված տարբերակներում հաճախ տառերը բաց են թողնված կամ փոփոխված են տառերի տեղերը:
1. Օրգինալ օծանելիքի տուփի վրա երբեք գրված չի լինի՝ «parfume», դրա փոխարեն՝ գրվում է ճիշտ տարբերակը՝ «parfum»:
2. Օրգինալ օծանելիքի վրա պետք է գրված լինի ոչ միայն երկրի անունը, այլ այն հանգամանքը, որ օծանելիքը պատրաստված է այդ երկրում: Ոչ թե՝ «Italy», այլ՝ «Made in Italy»:3. Օրգինալ փաթեթավորման վրա պետք է լինի պահպանման ժամկետը, արտադրման երկիրը, բաղադրությունը:
3. Նշանները
1. Շատ լավ կլինի, որ ստուգեք շտրիխ-կոդը: Պարզապես բեռնեք հեռախոսի մեջ ծրագիր, որտեղ կան բոլոր երկրների շտրիխ-կոդերը, և ստուգեք, թե իրականում որ երկրում է արտադրված օծանելիքը:
2. Ուշադիր նայեք recycling նշանին: Այն պետք է հստակ լինի:
3. Տեսեք թվերը, որոնք գրված են տուփի վրա: Տուփը բացելուց հետո կտեսնեք նույն թվերը նաև շշի վրա: Շշի վրայից այս թվերը չպետք է մաքրվեն անգամ հատուկ միջոցներով:
4. Հավելյալ ներդիր
Օրգինալ օծանելիքի տուփում կա հավելյալ ներդիր, որը պաշտպանում է օծանելիքը տեղափոխության ժամանակ:
5. Գույնը
Ձեզ կարող է դուր գալ, որ ձեր գնած օծանելիքի գույնը շատ վառ է, բայց պետք է հիշել, որ օրգինալ օծանելիքի դեպքում գույները սովորաբար շատ մեղմ են: Պարզապես այցելեք օծանելիքի կայք և տեսեք, թե ինչ գույն պետք է ունենա օրգինալ օծանելիքը:
6. Ուշադրություն դարձրեք շշի կափարիչին
Օրիգինալ օծանելիքի կափարիչը պետք է լինի շատ համաչափ: Օծանելիքի կայքում պարտադիր դիտեք, թե ինչից պետք է պատրաստված լինի իրական կափարիչը:
Երբեք չի կարելի կանխորոշել, թե ինչի կարող է հանգեցնել կեղծ օծանելիքի օգտագործումը: Հիշեք, որ ամենից կարևորը ձեր առողջությունն է, և թույլ մի տվեք, որ խաբեն ձեզ:
Սիրարփի Աղաբաբյան