Հագուստի ընտրություն՝ ըստ Կենդանակերպի նշանի
Աստղագուշակությունը կարող է շատ հետաքրքիր փաստեր բացել մեր կյանքի մասին: Մեր բնավորությունը, արտաքինը և մասնագիտությունը կախված են այն համաստեղությունից, որի ներքո մենք ծնվել ենք: Նույնիսկ այն հագուստը, որը հիմա մենք կրում ենք, պատահական ընտրված չէ:
Խոյերին հարմար է այն հագուստը, որը ճշգրիտ ուրվագիծ է ստեղծում: Նրանք սիրում են վառ և հյութալի գույներ և ազատ, շարժումները չսահմանափակող ֆասոններ: Բայց պահարանը թարմացնելը նրանց համար բավականին բարդ է` կապված մշտական զբաղվածության հետ: Արդյունքում՝ նրանք կարող են գնալ խանութ հագուստը թարմացնելու՝ այն դեպքում, երբ հինն արդեն լրիվ մաշվել է:
Ցուլերը գերազանց ոճի զգացողություն ունեն: Այս համաստեղության մարդիկ սիրում են թանկ և որակյալ հագուստ: Նրանց հարմար կլինեն ճշգրիտ գծերով ուղիղ ձևվածքի հագուստները: Նրանց գույներն են վարդագույնը և երկնագույնը:
Երկվորյակների պահարանը միշտ բազմազան է: Նրանք չեն սիրում մի քանի օր նույն զգեստը կրել: Զգեստը նրանց համար ինքնադրսևորման ձև է: Երկվորյակները սիրում են աքսեսուարներ, երկրաչափական պատկերներով կտորներ և ազատ ձևվածք:
Խեցգետիններին անհրաժեշտ է, որպեսզի պահարանում ավելի շատ բաց երանգներով հագուստներ ունենան: Այս համաստեղության ներկայացուցիչները շուտ են հարմարվում իրենց սիրած հագուստներին, և, երբ դրանք մաշվում են, նրանց դժվար է լինում բաժանվել դրանցից:
Առյուծները տպավորություն գործելու սիրահար են: Նրանց պահարանը բաղկացած է վառ և թանկ հագուստից: Նրանք պաշտում են շոփինգը և հաճույք են ստանում նրանից, ինչ կրում են:
Կույսերի համար բնութագրական է հագուստի մանրակրկիտ ընտրությունը: Նրանք սիրում են տնտեսել, բայց միևնույն ժամանակ՝ լինել տրենդի մեջ: Որպես կանոն, նրանք ընտրում են մանր պատկերներով և անսովոր ձևվածքով հագուստ: Նրանց ընտրությունը միշտ չէ, որ հաջող է: Արժե, որ նրանք մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացնեն շոփինգին:
Կշեռքները սիրում են գեղեցիկ և նորաձև հագնվել: Երբեմն նրանք ոճի զգացողություն չեն ունենում: Բայց նրանք միշտ հագնված են նորաձևության վերջին ճիչով: Այդ հարցում նրանց օգնում է ինտուիցիան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հագուստի մեջ գնահատում են հարմարավետությունը և ազատությունը:
Կարիճները սիրում են էքսպերիմենտ: Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ուրիշ մարդկանց կարծիքը` կապված իրենց արտաքինի հետ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչն է իրենց սազում, և ինչը՝ ոչ: Կարիճները սիրում են զարմացնել իրենց հագուստով: Նրանց սազում է յուրաքանչյուր էքստրավագանտ զգեստ, բայց առանց ավելորդ շեշտադրության:
Աղեղնավորները սիրում են փոխել իրենց իմիջը: Այսօր նրանք կարող են կրել գործարար կոստյում, իսկ վաղը` վարդագույն, թեթևամիտ ինչ-որ զգեստ: Աղեղնավորները փոխում են հագուստը՝ ըստ տրամադրության: Նրանք պետք է կողմնորոշվեն իրենց ոճի մեջ և հագուստ ընտրելիս ճշտորեն հետևեն իրենց իմիջին:
Այծեղջյուրներն ըստ էության պահպանողական են: Նրանք հագուստում սիրում են որակը և խստությունը: Այս համաստեղության ներկայացուցիչները սեր են տածում դեպի աքսեսուարները: Նրանց պահարանում մեծ քանակություն են կազմում ձեռնոցները, գոտիները, գլխարկները և շարֆերը: Նրանք պետք է ուշադիր լինեն շեշտադրությունների հետ, քանի որ աքսեսուարների չափից ավելի օգտագործումը լավ չի դիտվի:
Ջրհոսները սիրում են էքսպերիմենտ: Նրանք շատ հեշտությամբ են որոշում փոխել իմիջը և հանգիստ բաժանվում են հին իրերից: Ջրհոսները ստեղծում են իրենց` ոչ մեկին չնմանվող ոճը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս նրանց՝ ընտրել կանաչ և երկնագույն երանգներով հագուստներ:
Ձկներին բնորոշ է հագնվել՝ ըստ տրամադրության: Նրանք գնահատում են հարմար հագուստը, որում իրենց ավելի հարմարավետ կզգան: Նրանց հարմար կլինեն հանգիստ երանգները և ոչ վառ գույները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը