Բաժիններ՝

Ռուսաստանն ու Հայաստանը միավորել են հակաօդային պաշտպանության համակարգերը Կովկասում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո: Ստորագրվել է նաև ՌԴ-ի ու Հայաստանի Զինված ուժերի միջև 2016թ. համագործակցության պլան:

ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը ստեղծվել է համագործակցության 10 երկրի համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմա-Աթայում ու ունի գործողության անսահմանափակ ժամկետ:

Ներկայում համակարգի կազմում ընդգրկված է 8 պետություն (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս