«Իհարկե, «Ռեալը» ֆավորիտ է «Ռոմայի» հետ խաղերում». «Ռոմայի» գլխավոր մարզիչ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, որտեղ հռոմեական ակումբը պետք է խաղա Մադրիդի «Ռեալի» հետ:
««Ռեալը», իհարկե, ֆավորիտը կլինի: Խմբային փուլում մենք խաղացինք «Բարսելոնայի» հետ, իսկ հիմա, ահա, «Ռեալի»: Բայց հենց այդ պատճառով էլ մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում: Փետրվարին մեր վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստներ շարք կվերադառնան, և մենք պատրաստ կլինենք տալու մեր ամբողջ ուժերը: Բոլոր տղաները պատրաստ են և անհամբերությամբ սպասում են այդ խաղերին»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
1-ին խաղը տեղի կունենա Հռոմում, փետրվարի 17-ին, իսկ պատասխան խաղը` Մադրիդում, մարտի 8-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը