Նիկոլա Սարկոզիի եղբայրը ամուսնացել է հոլիվուդյան դերասանուհու հետ
Ֆինանսիստ Օլիվիե Սարկոզին, ով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորթ եղբայրն է, ամուսնացել է ամերիկյան դերասանուհի և դիզայներ Մերի-Քեյթ Օլսենի հետ: Այս մասին հաղորդում է Page Six-ը:
29-ամյա Օլսենը և 46-ամյա Սարկոզին ամուսնացել են Նյու Յորքում: Նրանք այր և կին են դարձել ուրբաթ օրը, նոյեմբերի 27-ին, սակայն մամուլը հարսանիքի մասին իմացել է 2 օր անց:
Արարողությանը, որը տեղի է ունեցել Մանհեթենի դղյակներից մեկի բակում, ներկա են եղել 50 հյուրեր: Նախքան արարողությունը սկսելը բոլոր հյուրերին խնդրել են անջատել հեռախոսները:
Զույգը ծանոթացել է 2012թ.-ին: Օլսենի համար Սարկոզիի հետ ամուսնությունը առաջինն է, այնինչ ինքը ֆինանսիստը արդեն մեկ ագամ տվել է ամուսնական ուխտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը