Բաժիններ՝

Air France-ի ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում պարտադրված վայրէջք է կատարել Air France ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Պեկինից Փարիզ, հայտնում է LifeNews-ը:

Air France-ը Twitter-ում հայտնում է, որ ինքնաթիռը որոշում է կայացրել փոխել կուրսն ու վայրէջք կատարել Պետերբուրգում «տեխնիկական պատճառներով»:

Interfax-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ինքնաթիռի շարժիչներից մեկի մոտ խնդիրներ են առաջացել:

«Ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս