ԶԼՄ-ները հայտնում են Էրդողանի որդու ու ԴԱԻՇ-ի կապերի մասին
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին բավական սերտ կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ: RT-ում լույս է տեսել «ԴԱԻՇ-ի հետ Անկարայի նավթային բիզնեսը» խորագրով հոդվածը:
Դրանում ներկայացվել են տվյալներ այն մասին, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից՝ դրանով իսկ օգնելով ահաբեկիչներին:
Թուրքական սոցցանցերում հայտնվել է Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի որդու լուսանկարը, որում նա ԴԱԻՇ-ի ենթադրյալ առաջնորդի հետ է:
Գոյություն ունի ենթադրություն, որ Թուրքիայի նախագահի որդին անմիջական մասնակցություն ունի նավթային բիզնեսի սև շուկայում ահաբեկիչների հետ:
RU Today-ի հաղորդմամբ՝ էրդողանի դստեր՝ Սյումիեի հովանավորությամբ սիրիական սահմանի մոտ գործում է հոսպիտալ՝ նախատեսված ԴԱԻՇ-ի վիրավորների համար:
Վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայում ռուսական ավիահարվածները խախտում են թուրք միջնորդների համար շահավետ գործարքները, ընդ որում, խոսք է գնում Անկարայի պաշտոնատար անձանց մասին:
Նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով լրագրողների առաջ, հայտարարեց, որ համաձայն արբանյակային հետախուզության, ԴԱԻՇ-ը Սիրիայում արդյունահանված նավթը տեղափոխում է Թուրքիա: Դրա շրջանառությունը հասնում է արդյունաբերական մասշտաբների:
«Խոսքը Սիրիայի նավթի արդյունաբերական մասշտաբների հասնող մատակարարումների մասին է: Խոսքն այդ տարածքների, այլ ոչ թե այլ վայրերի նավթի մասին է: Ու մենք տեսնում ենք երկնքից, թե ուր են գնում այդ մեքենաները: Դրանք գիշերուզօր ուղևորվում են Թուրքիա»,- հայտարարել է Պուտինը:
Պուտինը նաև թերահավատությամբ է վերաբերվել այն վարկածին, որ ահաբեկիչների գրավյալ տարածքների նավթն իբր ոչնչացվում է Թուրքիայի տարածքում: