Ֆրանսիայում 5 ինքնաթիռում հայտնաբերվել են արաբերենով գրություններ. ԶԼՄ-ներ
Ֆրանսիական օդանավակայաններում հայտնաբերվել է նվազագույնը 5 ինքնաթիռ, որտեղ հայտնաբերվել են արաբերենով չարտոնված գրություններ: Այս մասին հայտնում է տեղի La Tribune պարբերականը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Ինչպես հաղորդվում է, արաբերենով գրությունները հայտնաբերվել են բրիտանական ավիաընկերությունների ինքնաթիռներում, ինչպես նաև իսպանական ավիափոխադրող Vueling-ին պատկանող ինքնաթիռում:
Երկու դեպքը հայտնաբերվել է Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում, մյուս դեպքերը՝ Լիոնում:
Իրավապահները ենթադրում են, որ գրությունները գրվել են ու տեղադրվել ինքնաթիռներում մինչ ֆրանսիական տարածք մուտք գործելը: