Բաժիններ՝

Զգուշացեք. 5 փաստ այն մասին, թե ինչպես է Windows 10-ը գողանում Ձեր անձնական ինֆորմացիան

Զգուշացում. Windows 10-ը կարող է անվտանգ չլինել Ձեր գաղտնիության համար: Հետազոտողները զինվել են ցանցային մոնիտորներով և այլ պրոֆեսիոնալ սարքերով և ուսումնասիրել են նոր ОС-ի ներսը, որպեսզի հասկանան, թե հատկապես ինչ են գողանում «պատուհաններն» օգտատիրոջ համակարգչից:

1. Ամբողջ տպագիր տեքստը

Կարևոր չէ, ինչպիսի հավելվածից եք Դուք օգտվում: Ստեղների սեղմումները «բռնվում են» գործառնության համակարգի մակարդակում, տվյալները հավաքվում են փաթեթի մեջ և ուղարկվում են 30 րոպեն մեկ անգամ հաճախականությամբ՝ Microsoft-ի սերվերի վրա:

Ֆորմալ բացատրություն Microsoft-ից. անհրաժեշտ է պրեդիկտիվ մուտքի համակարգի (տեքստի արագ հավաքում)` աշխատանքի բարելավման համար:

2. Գեոլոկացիոն տվյալներ

Եվ մոտակայքի Wi-Fi համակարգի անվանումը: Հավաքագրվում և փոխանցվում են 30 րոպեն մեկ անգամ: Թույլ են տալիս հետևել օգտատիրոջ ֆիզիկական տեղաշարժին մի քանի մետր ճշգրտությամբ:

Բացատրություն Microsoft-ից. տվյալները հարկավոր են Bing փնտրողական համակարգին:

Ինչ է դա նշանակում օգտատիրոջ համար. Microsoft-ը գիտի Ձեր տնային հասցեն: Եթե Ձեր բջջային սարքավորումը Windows 10-ով է, ապա Microsoft-ում գիտեն այն բոլոր վայրերը, որտեղ Դուք լինում եք:

3. Ձայնագրություն բարձրախոսից

Windows 10-ում բարձրախոսը միշտ միացված է: Սկզբում ենթադրություններ արտահայտվեցին, որ դա անհրաժեշտ է Cortana (ձայնային օգնական) ծառայության աշխատանքի համար, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ Cortana-ի անջատումը չի լուծում պրոբլեմը: Օգտատիրոջ խոսակցության ձայնագրությունը կարող է հավաքվել և դրա մի մասն ուղարկվել Microsoft-ի սերվերի վրա:

4. Հեռուստաչափություն

Ֆանտաստիկ իր, պոտենցիալ ոչ անվտանգությամբ ֆունկցիա, որը նույնիսկ չի թաքցնում այն մշակող ընկերությունը: Հեռուստաչափությունը Ձեր համակարգչի վիճակի և Ձեր ակտիվության մասին տվյալների փոխանցումն է Microsoft-ին: Հավաքվում է բառացիորեն ամեն ինչ. ինչպիսի ծրագրեր են տեղադրված, ինչպիսիներն են գործում, հիշողության զբաղվածության ծավալը, օպերատիվ հիշողության դրվագներ, և այլն:

Հաշվի առնելով, որ օպերատիվ հիշողության մեջ կարող է լինել ամեն ինչ` ծառայողական տվյալներից մինչև բանկային քարտերի համարներ, կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում այդպիսի փոխանցումն օտար սերվերի վրա:

5. Դիմանկարը՝ հիշատակ

Որոշ օգտատերեր նկատել են, որ Windows 10-ի առաջին ակտիվացումից հետո կարճ ժամանակով միանում է web-տեսախցիկը: Հետազոտությունները դա հաստատում են. Microsoft են փոխանցվում 35 MB տվյալներ ակտիվացումից և ներկառուցված տեսախցիկի միանալուց անմիջապես հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս