Բաժիններ՝

Էրդողանը կոչ է արել Մոսկվային «կրակի հետ չխաղալ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, միաժամանակ, կոչ է արել Ռուսաստանին այլևս «կրակի հետ չխաղալ»: Այս մասին նա հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Էրդողանը նաև ընդգծել է, որ թուրք զինվորականները, որոնք որոշում են կայացրել խոցել «Սու-24» ռմբակոծիչը, չգիտեին, թե որ երկրին է այն պատկանել:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է թուրքական կողմի պնդումները, թե թուրք օդաչուները չեն իմացել, թե ում ռազմական ինքնաթիռն են խոցել երեքշաբթի Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի նախագահը Պուտինի քննադատությունը Թուրքիայի նկատմամբ համարել է անընդունելի՝ նշելով, թե կցանկանար անձամբ հանդիպել ՌԴ նախագահի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս