Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ահաբեկչությունը. բացառիկ կադրեր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Փարիզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնցից 3-ը տեղի են ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Համացանցում է հայտնվել պայթյուններից հետո մարզադաշտում ստեղծված իրավիճակը ցույց տվող տեսագրություն:
Ինչպես երևում է կադրերից, սկզբում երկրպագուները սկսում ծափահարել՝ լսելով պայթյունի ձայնը, սակայն մի քանի րոպե անց հասկանում են, որ տեղի ունեցածն ավելի լուրջ է: Պայթյունի պահը նկարահանվել է խաղի հեռարձակման ժամանակ:
Մարզադաշտում այդ պահին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում հաջողությամբ տարհանել են:
Հանդիսատեսին խնդրել են հանգստություն պահպանել ու չհեռանալ մարզադաշտի տարածքից: Մարդկանց մարզադաշտից տարհանել են որոշ ժամանակ անց:
Տարհանման ժամանակ երկրպագուները մարզադաշտում հիմն են երգել՝ Մարսելյեզը:
Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ:
https://www.youtube.com/watch?v=R0owHc_jOk8