Բաժիններ՝

Խանութի սեփականատիրոջ աշխատասենյակից հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի

Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1940 թ. ծնված Վազգեն Ն.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ին, Մոլդովական փողոցի 4-րդ շենքում գործող, իրեն պատկանող սուպերմարկետի բանվոր Վարդանն իր աշխատասենյակի սեղանից բացահայտ հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն է:
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Վարդան Մ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և խոստովանել կատարածը:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս