Քննիչները խորհրդավոր խոռոչ են հայտնաբերել А321-ի պոչի բեկորում
Քննչական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցկացրել են Սինայի թերակղզում Аirbus 321-ի աղետի պատճառների հետաքննություն, ինքնաթիռի պոչի հատվածի բեկորներից մեկում հայտնաբերել են տարօրինակ պատռված խոռոչ, հայտնում է LifeNews-ը:
Փորձագետների նախնական տվյալներով՝ հենց այդ կետից էլ կարող էր սկսվել ինքնաթիռի ողջ կորպուսի կործանումը:
Այդ անցքի տարօրինակ ձևի վրա ուշադրություն են դարձրել «Ռոսավիացիայի» քննիչներն ու փորձագետները, որ զննել են ինքնաթիռի բեկորները: Դրա հայտնաբերումից հետո խոռոչի եզրերից փորձանմուշներ են վերցվել, որն ավելի ուշ ուղարկվել է քիմիական փորձաքննության:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, սկզբնական անալիզը ցույց չի տվել ինչ-որ հայտնի պայթուցիկ նյութի առկայություն:
Մասնագետները դեռ չեն կարողանում անվանել այդ խոշոր անցքի գոյացման փաստը ինքնաթիռի պոչի հատվածում: