Դեկտեմբերի 6-ին և դրանից հետո. «Հայկական Ժամանակ»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում վերլուծել է, թե ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո։

– Պարոն Վարդանյան, ընդդիմադիր դաշտում սահմանադրական փոփոխությունների դեմ ձեավորվել է «Ոչ»-ի 2 ճակատ, որոնցից մեկը ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել քվեարկությանը, մյուս ճակատը կոչ է անում գնալ հանրաքվեի եւ «ոչ» քվեարկել։ Կա նաեւ 3-րդ դիրքորոշումը, Քաղաքացիական պայմանագիրն էլ ասում է՝ սա կեղծ օրակարգ է Ընդդիմադիր այս ուժերից որի՞ դիրքորոշումն է ընդունել եւ ինչպե՞ս կարող է կողմնորոշվել ժողովուրդը։

– Ովքեր ասում են, որ բոյկոտն է ճիշտ, կարծես թե հրապարակային կոչ չեն անում՝ չգնալ ընտրատեղամաս։ Այսինքն, քննարկումներն ընթացքի մեջ են, թե վերջիվերջո որն է ճիշտ, որ դիրքորոշումը պետք է ընդունել որպես ընդհանուր դիրքորոշում։ Եթե պահպանվի այդ 2 տարբեր մոտեցումը, դա իհարկե, կթուլացնի «Ոչ»-ի, այսպես ասած՝ շարժումը, քանի որ կբերի «Ոչ»-ի կողմնակիցների վարքի տարբեր դրսեւորման։ Կարծում եմ, «Ոչ»-ի ճակատի ակտիվիստները գիտակցում են այդ փաստը ու պետք է հստակություն մտցնեն այս առումով եւ ըստ այդմ էլ, այդ ճակատին համակրող հանրությունը միատեսակ վարք կդրսեւորի՝ բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել ու «ոչ» ասել։ Իսկ ՔՊ-ն որեւէ կոչով հանդես չի եկել, բայց ՔՊ ներկայացուցիչ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանը, «դեմ» է քվեարկել այս փոփոխություններին, ուստի, բոլոր նրանք, ովքեր համակրում են ՔՊ-ին, տրամաբանական է, որ նույնպես «ոչ» պետք է ասեն։

– Չե՞ք կարծում, որ մարդկանց չկողմնորոշվելու եւ այս ապատիկ վիճակի պատճառն այդ պառակտվածությունն է որովհետեւ մի ուժը տարվա մեջ մի քանի անգամ իշխանափոխաթյան ժամկետ է նշում, մյուս ճակատն ասում է՝ դա հնարավոր չէ, թեեւ այդ ճակատն էլ պարբերաբար թեժ աշուն, թեժ գարուն է խոստանում։

– Կարծում եմ, հիմնական խնդիրը ոչ թե պաոակտվածությունն է, այլ արդյունավետ ռազմավարության եւ մարտավարության՝ հստակ միջոցների, կոնկրետ, արդյունավետ գործողությունների պլանի բացակայությունն է։ Ակնհայտ է, որ այստեղ կա զանգվածներին մոբիլիզացնելու խնդիր։ Ընդդիմադիրները դեռեւս չեն կարողանում լուծել այս հարցը։ Այստեղ կան տարբեր գործոններ՝ ներքին, արտաքին եւ այլն, որոնք նպաստում են, որ չի ստացվում այդ մոբիլիզացիան։ Իհարկե, կիրառվող տարբեր տեխնոլոգիաները, ընտրակեղծարարաթյունը միշտ կան, բայց եթե լինի բավարար չափով մոբիլիզացիա, իշխանության այդ բոլոր կեղծիքները, մանիպուլյացիաները չեն աշխատի եւ բավարար չափով ակտիվ մարդիկ տեր կկանգնեն իրենց իրավունքներին, ձայներին, մինչեւ վերջ կպայքարեն, համախմբված կմնան:

 

– ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս ՌԴ պետդումայի խոսնակ Մատվիենկոյին կոչ էր արել՝ դիմել ՌԴ իշխանություններին, որ ՀՀ իշխանություններին հորդորեն սահմանադրական փոփոխությունները չանցկացնել, տվյալ պարագայում հնարավո՞ր է դրսի ուժերի ագդեցություն։

– Չեմ կարծում, դրսի ուժերը ուղղակի հետեւում են իրավիճակին եւ միշտ էլ փորձում են աշխատել իշխանությունների հետ։ Մանավանդ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ միշտ փորձում է իր կապերը իշխանությունների հետ ավելի սերտացնել, հատկապես այնպիսի իշխանությունների, որոնք պրոռուսական կուրս են որդեգրում եւ առնվազն չեն հակադրվում ՌԴ արտաքին քաղաքականաթյանը եւ խնդիրներ չեն առաջացնում միջազգային հարաբերություններում ՌԴ- ի շահերի տեսակետից։ Այդ պատճառով, նեռկայիս իշխանությունները ամբողջությամբ տեղավորվում են ռուսական իշխանությունների պատկերացումների շրջանակում, եւ ես չեմ կարծում, որ նրանք կարող են նման կոչով հանդես գալ, ինչ-որ ճնշում իրականացնել իշխանությունների նկատմամբ։ Հիմք չեմ տեսնում ընդհանրապես դրա համար եւ բնականաբար, նման բան սպասել արտաքին ուժերից, իհարկե, պետք չէ։ Դա ուղղակի ժամանակի եւ էներգիայի վատնում է։

– Այդ դեպքում, նորմա՞լ է երբ մի երկրի պատգամավորը մյուս երկրի խորհրդարանի խոսնակին խնդրում է միջամտել մեր երկի ներքին հարցերին եւ ինչ-որ գործողություններ անել։

– Կարծում եմ, կոնկրետ անձը գտնում է, որ քանի որ ՀՀ իշխանությունները մեծապես կախված են ՈԴ իշխանություններից, ուրեմն, է առնվազն պետք է բարձրաձայնել ՈԴ իշխանությունների մոտ, որ տեսեք, այն իշխանությունները, որոնք կախված են ձեզանից, իրականում չունեն հասարակական, սոցիալական բազա, նրանց քայլերը չեն ողջունվում եւ նրանց քայլերին հակադրվելու լուրջ միտում կա եւ դա կարող է վաղը մյուս օրը վերածվել բավական լուրջ ընդվզումների եւ դուք խնդիր եք ունենալու։ Այսինքն, ինչ-որ մարտավարական PR տեխնոլոգիա է կիրառվում, որը, կարծում եմ, արդյունավետ չէ։ Կարծում են, որ դրանով կարող են թուլացնել իշխանությունների դիրքերը։ Բնականաբար, այստեղ կա նաեւ ենթատեքստ, որ ավելի լավ է հետագայում գործ ունենալ մեզ հետ, քան ներկայիս իշխանությունների հետ, մենք էլի չենք հակադրվի ձեզ, եթե այս իշխանությունները հեռանան, դա չի նշանակելու, որ ՀՀ-ն լինելու է ՌԴ-ի թշնամին։

– Ինչի՞ կարելի է սպասել դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո։

– Այսօրվա իրավիճակում ընդդիմության հաղթանակի մասով ավելի հոռետեսական պատկեր է ուրվագծվում։ Եթե «Ոչ»-ը հաղթի, դա կբերի հանրության շրջանում ոգևրվածության աստիճանի բարձրացմանը, բողոքական տրամադրությունների թեժացմանը, դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն նոր, ավելի ռադիկալ նպատակներով հակաիշխանական շարժում կամ շարժումներ ձեւավորվեն, որոնք կդնեն իշխանությունների հրաժարականի հարցը։ Այսինքն, արտահերթ ընտրությունների խնդիր կդրվի եւ կսկսվեն նոր բողոքի գործողություններ։ Բայց դա չի նշանակում, որ կարող է շատ կարճ ժամանակահատվածում հասնել իշխանությունների հրաժարականին։ Դա շատ ավելի բարդ խնդիր է լինելու եւ հնարավոր է, դրա համար շատ ավելի երկար ժամանակահատված պահանջվի եւ պատրաստվածաթյան ավելի բարձր մակարդակ։ Եթե հաղթի «Այո»–ն, «Ոչ»–ի կողմնակիցները, հավանաբար, կփորձեն էլի բողոքի նոր ալիք ստեղծել, որպեսզի բողոքարկեն արդյունքները, նորից կդնեն իշխանությունների հրաժարականի հարցը, բայց այս դեպքում մեծ կոնսլիդացիայի հավանականությունը ավել փոքր է, որովհետեւ տեղի է ունենալու որոշակի հիասթափություն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս