Հալեպը ազատագրվեց պաշարումից. քաղաքում լուրն ընդունվել է ցնծությամբ
arevelk.am-ի փոխանցմամբ՝ Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից: Խանասերի շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետեւանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր` քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչների համար:
Հալեպի մեր աղբյուրները քիչ առաջ հայտնեցին, որ այսօր սիրիական բանակը ազատագրել է քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ: