Ո՞րն էր ինտերնետի խափանման պատճառը. «Յուքոմի» պարզաբանումը
Հայաստանում ինտերնետի խափանում է եղել նոյեմբերի 2-ին ժամը 19-ի սահմաններում։
«Յուքոմ» ընկերությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր ժամը 19:00-ի շրջանում Յուքոմի սերվերային կենտրոնում ծագել է էլեկտրականության սնուցման հետ խնդիր, որի պատճառով որոշ ուղղություններով խափանվել է ծառայությունների հասանելիությունը։
Խնդիրը տևել է մոտ 30-40 րոպե։ Այժմ խնդիրը վերացված է և ցանցի հասանելիությունն ամբողջովին վերականգնված։ Այս պահին ծառայություններն աստիճանաբար վերականգնվում են։
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։