Բաժիններ՝

Ռուսաստանում որդին մոր դիակը վերածել է մումիայի ու ապրել նրա հետ

Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում սեքս-շոփի վաճառողը 3 տարի ստացել է մահացած մոր կենսաթոշակը, ում մարմինը վերածել է մումիայի ու պահել բնակարանում, հայտնում է LifeNews-ը:

Տղամարդը մոր մարմինը մշակել է աղով, որպեսզի այն չփտի ու դիակի հոտը չտարածվի: Առանց այդ էլ չշփվող հարևանի տարօրինակ վարքի վրա ուշադրություն էին դարձրել շենքի բնակիչները:
60-ամյա տղամարդը մշտապես իր տուն է տարել ինչ-որ տուփեր:

Հարևանները թաղայինի էին հրավիրել՝ պարզելու, թե ինչ է կատարվում վերջինիս բնակարանում: Երբ թաղայինը ժամանել էր նշված հասցեով, այնտեղ հայտնաբերել էր կնոջ դին:

Որդին հայտարարել է, թե չի ցանկացել հուղարկավորել իր մորը, քանի որ շատ է սիրել նրան ու չի ցանկացել նրանից բաժանվել:

«Այդ ամբողջ ժամանակ նա մարմինը աղով է մշակել, որպեսզի չնեխի ու ստացել է մոր ամենամսյա կենսաթոշակը՝ 16 հազար ռուբլու չափով»,- հայտնում է գործակալությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս