Ֆրանսուա Օլանդը երկրում սարսափելի վթարի պատճառով կառավարության մոբիլիզացիա է հայտարարել
Ֆրանդիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի հարավ-արևմուտքում` Լիբուրնե քաղաքում այսօր տեղի ունեցած սարսափելի ավտովթարին:
«Վթարը հանգեցրել է մեծաթիվ զոհերի: Ֆրանսիայի կառավարությունը ամբողությամբ մոբիլիզացվել է այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ»,- գրել է Օլանդը:
Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը:
Ֆրանսիական ԶԼՄ-ները, հղում կատարելով հրշեջներին, հայտնում են 49 զոհի մասին:
Ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը բախվել էին Լիբուրնե քաղաքում: Նախնական տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտում գտնվել են տարեց մարդիկ, ովքեր ուղևորվում էին էքսկուրսիայի:
Հաղորդվում է, որ տուժածների մեջ երեխաներ չկան:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լիբուրնեի աղետը երկրորդ խոշոր վթարն է 1982-ից ի վեր, երբ զոհվեց 53 մարդ: