ԱՊՊԱ. Ինչքա՞ն գումար է մնում ապահովագրողներին

2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 440,286, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,152-ով: Այս ժամանակահատվածում հավաքագրվել է 13 մլրդ 44 մլն 158 հազար դրամ, որից որպես փոխհատուցում վճարվել է ընդամենը 48%-ը՝ 6.3 մլրդ դրամ:

Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,248, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 293-ով։

Հատուցման միջին չափը 2015թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 211,890 ՀՀ դրամ: 2015 թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%, որը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։

 

Տեսանյութեր

Լրահոս