Կարելի՞ է, արդյոք, երդվել հավատալիքներով կամ այլ սրբություններով
– Կան մարդիկ, որոնք երդվում են հավատալիքներով կամ այլ սրբություններով։ Մի՞թե դա կարելի է:
– Այո՛, կան մարդիկ, որ երդվում են հավատալիքներով, օրինակ՝ խաչով, վանքով, սրբերի անուններով կամ չարիքներ մաղթելով՝ նզովում են իրենց կամ էլ վկա կանչում ինչ-ինչ արարածների: Այսպիսի երդումները մեղք ու անօրենություն են։ Կան մարդիկ, որ անտեղի երդվում են խաղերի, ծաղրաբանությունների ու գինարբուքների ժամանակ՝ հիշատակելով Աստծու ահարկու անունը։ Արդարև չարաչար խոցոտվում են հոգով և չեն հասկանում, որ զրկվում են շնորհից և չեն տրտմում, դևերի հետ են ընկերանում և չեն զարհուրում։ Վա՜յ երդվելու սովոր հիմար մարդկանց, որովհետև կորչում են և չեն զգում։
Օրհնությամբ՝ Տ. Նարեկ աբեղա Ավագյան
qahana.am