Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատները երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր
Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատները, ովքեր այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ, երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր։ Նրանք ցանկանում են ՀՀ նախագահին հանձնել 10 կետերից բաղկացած իրենց դիմումը։ Ինչպես հայտնի է, մոտ 50 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել։ Նրանց հիմնական պահանջը իրենց գործերի վերանայումն է։ Նրանք արդեն մի քանի կետերից բաղկացած պահանջներով ու առաջարկներով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։