Պլատինին և Վալկը հեռացվել են 90 օրով, ինչպես և Բլատերը
ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեն որոշում է կայացրել մի քանի պաշտոնյաների պարտականությունների կատարումից հեռացնելու մասին:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ՈւԵՖԱ-ի նախագահ և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին, ինչպես նաև ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը հեռացվել են աշխատանքից 90 օրով:
Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 45 օրով:
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մանջուն հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից 6 տարով և տուգանվել է 100 հազար շվեյցարական ֆրանկով:
Հիշեցնենք, որ Պլատինիի վերաբերյալ քննություն է ընթանում 1.8 մլն եվրո վճարման կապակցությամբ, որը վերջինս ստացել է Բլատերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը