Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 152 դատապարտյալի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է 152 դատապարտյալի համաներում շնորհելու մասին որոշում:
Այդ մասին այսօր Վրաստանի նախագահի ադմինիստրացիայում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կալանավորներին համաներում շնորհելու հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն: Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Կորիձեի խոսքով՝ համաներման արժանացած 103 դատապարտյալներն արդեն այսօր կլքեն պատժի կրման վայրերը, իսկ 43 դատապարտյալի պատժի կրումը մեղմացվել է: Համաներման արժանացածների թվում կա 8 անչափահաս և 14 կին:
Կորիձեի տեղեկությունների համաձայն՝ համաներման են արժանացել հիմնականում թմրանյութերի օգտագործման ու ձեռք բերման մեջ մեղադրվող անձինք: