Օսկանյանը շանտա՞ժ է անում իշխանությանը. «ՀԺ»
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը երեկ «Հժ» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե կասկածում է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն կբացի։ Նման կասկած մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում հայտնել է մեկ այլ ԲՀԿ-ական եւս։
Հարցին այդ դեպքում նման տեղեկություններ տարածելու եւ աղմուկ բարձրացնելու նպատակը ո՞րն էր, Կարապետյանը պատասխանել է. «Երեւի խնդիրն այն է, որ ամեն մեկն ուզում է լիդեր դառնա, բայց ամեն ինչ կգա, կընկնի իր տեղը»։ Եթե այդ կուսակցությունը չի բացվում, բայց նման աղմուկ է բարձրացվում, ըստ էության ստացվում է, որ դա շանտա՞ժ էր իշխանությանը՝ հարցին Կարապետյանը պատասխանել է. «Դե… ինձ թվում է, ամեն ինչ կարգավորվելու է, դրա համար շտապողականություն պետք չէ դրսեւորել»։ ԲՀԿ-ական պատգամավորն ասել է նաեւ, որ փորձելու է հաշտեցնել ԲՀԿ-ի թեւերին եւ հուսով է, որ կստացվի։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։